Հայաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանի երաժշտական ընկերության եւ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիայի նախաձեռնությամբ 2013 թ. մարտի 25-ապրիլի 22-ը անցկացվել է Հայաստանի երաժշտական /երգչախմբային/ ընկերության 55-ամյակին նվիրված «Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի 6-րդ հանրապետական մրցույթը:
Մրցույթին մասնակցել են Երեւանի, ՀՀ մարզերի եւ Արցախի հանրակրթական, երաժշտական եւ արվեստի դպրոցների, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների, հայորդաց տների, մշակութային կազմակերպությունների շուրջ 80 մանկապատանեկան երգչախմբեր:
Մրցույթի մրցանակաբաշխությունը եւ գալա համերգը տեղի կունենա մայիսի 4-ին, ժամը 14:00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

























