Երեւանի ավագանու ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանն այսօր հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի ներկայացուցիչների հետ, որոնք ժամանել են Երեւանի ավագանու 2013թ. մայիսի 5-ի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով:
Վարդան Օսկանյանի գրասենյակից հայտնում են, որ պատվիրակության ղեկավար Ստյուարտ Դիքսոնի խնդրանքով Վարդան Օսկանյանը ներկայացրել է ընտրարշավի ընթացքը, ընտրողների եւ լրատվամիջոցների հետ թեկնածուների շփումները:
Դիտորդներին հետաքրքրում էր, թե թեկնածուները ընտրությունների օրը խախտումների ինչ ռիսկեր են տեսնում, հետընտրական ինչ զարգացումներ են հնարավոր եւ ինչպես են կուսակցությունները բողոքարկելու հնարավոր ընտրախախտումները:




























