Երեւանը բոլոր երեւանցիների ընդհանուր մեծ տունն է, եւ մայրաքաղաքի բնակիչները միասին այն էլ ավելի հրաշալի կդարձնեն: Այսպես է մայիսի 3-ին Երեւանի կենտրոնական շրջանների բնակիչների հետ հանդիպումը սկսել գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ համամասնական ընտրացուցակը գլխավորող Մարգարյանն ընդգծել է, որ բոլոր խնդիրները հաջողվել է լուծել վերջին տարիներին, սակայն իր թիմը դրա համար ամեն ինչ արել է: «Դժվար էր նման ժամկետներում լուծել կուտակված տարաբնույթ խնդիրները, սակայն աշխատելով առավելագույն նվիրումով` արել ենք ամեն բան երեւանցիների շահերից ելնելով: Իսկ ձեր վստահությանն արժանանալու դեպքում կանենք ավելին»,-ասել է Մարգարյանը:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները կկայանան մայիսի 5-ին: