Երեւանի ավագանու ընտրություններում Հայաստանի իշխող կուսակցության մրցակիցներն իզուր փորձում են քաղաքական փոթորիկ ստեղծել: Այս մասին, այսօր՝ մայիսի 3-ին, Երեւանի Կենտրոն թաղամասի ընտրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀԿ ցուցակում ընդգրկված Լեւոն Իգիթյանը:
«Մեր կուսակցությունը ոչ մի սադրանքի չի ենթարկվում, հանգիստ իր գործն է անում: Մեր գլխավոր նպատակը երեւանցիների բարեկեցության, քաղաքի բարեկարգության մասին մտածելն է»,-վտահեցրել է Իգիթյանը:
Նրա խոսքով՝ այդ խնդիրների լուծման գործում առավել խելամիտ է ընտրել այն թեկնածուին, ով արդեն ապացուցել է դրան հասնելու ունակությունը: «Տարոն Մարգարյանը, որպես գործող քաղաքապետ, ապացուցել է, որ հրաշալի ծանոթ է Երեւանի խնդիրներին»,-ամփոփել է Իգիթյանը:




























