Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից ապրիլի 29-մայիսի 3 ժամանակահատվածում գնվել է 94,1 մլն դոլար եւ վաճառվել 106.5 մլն դոլար: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ կենտրոնական բանկից: Նախորդ շաբաթվա համեմատ արտարժույթի շրջանառությունն ավելացել է գրեթե կիսով չափ, թեեւ ռեկորդային չի համարվում:

Ապրիլի 22-ից ապրիլի 28-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 30.7 մլրդ դրամ (մոտ 75 մլն դոլար), իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 48.3 մլն ԱՄՆ դոլար: