Հայաստանում անտառային հողերը 2012 թ. դրությամբ կազմել են 334.2 հազ. հա, որից 289.4 հազ. հա-ը (86.6%) ծածկված է անտառներով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:
2012 թ. տնկվել է 111.8 հա անտառ, այդ նպատակով ծախսվել է 11.6 մլն դրամ (յուրաքանչյուր հա-ի համար` մոտ 100 հազ. դրամ):
2012 թ. ապօրինի հատվել է 1186 ծառ: Համեմատության համար` 2011 թ. ապօրինի հատվել է 1690 ծառ:
2012 թ. նաեւ նվազել են անտառհրդեհման դեպքերը՝ 240 հա, նախորդ տարվա 472 հա-ի համեմատ:



























