Գյումրիի Բուլվարային թաղամասում մայիսի 3-ին ռուս սպայի կողմից վրաերթի ենթարկված գյումրեցի 43-ամյա Ռուբիկ Գեւորգյանը մահացել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գյուլբենկյանի անվան վիրաբուժության կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը:
Ի դեպ, վերջինս ամուսնացած էր:
Հիշեցնենք,որ Գյումրիի Բուլվարային թաղամասում մայիսի 3-ին վրաերթի է ենթարկվել գյումրեցի 43-ամյա Ռուբիկ Գեւորգյանը: Գյուլբենկյանի անվան վիրաբուժության կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ վերջինիս վիճակը ծայրահեղ ծանր է, նրա կյանքին վտանգ էր սպառնում: Տուժողի մոտ առկա էր գանգուղեղային տրավմա, կոտրվածքներ, շոկային վիճակ: Տնօրենը նշել էր, որ վերջինս հիվանդանոց է տեղափոխվել «Շտապօգնության» մեքենայով: Նրան վրաերթի ենթարկողը ռուսական բանակի սպա է: Նախնական տեղեկություններով` Ռուբիկ Գեւորգյանը ալկոհոլ էր օգտագործել:



























