«Հրապարակը» գրում է, թե ՀՔԾ պետ Անդրանիկ Միրզոյանի՝ աշխատանքից ազատումն իշխանական մեր աղբյուրները բացատրում են վերջինիս մոտեցումներով, Աղվան Հովսեփյանին խիստ ինտեգրված լինելու, սեփական խաղերին հետամուտ լինելու, երբեք որեւէ «այլընտրանքային» որոշում չկայացնելու պատճառաբանությամբ:
Վերջին շրջանում նրա պահվածքն ու գործունեությունն ընդհանրապես մեծ դժգոհություն էին առաջացրել իշխանական վերնախավի մոտ. «Իրավական դաշտը հավասարակշռելու, բալանսավորելու խնդիր էր առաջացել»: «Ո՞ւմ հետ բալանսավորելու» հարցը` ուղղված իշխանական մեր աղբյուրին, մնաց անպատասխան:
Այնուհանդերձ, Ա. Միրզոյանի ազատումը եւս մեկ նրբություն ունի. այն ստուգողական «կրակոց» էր Աղվան Հովսեփյանի ուղղությամբ՝ վերջինիս զգուշացնելու, որ անփոխարինելի եւ հավերժ պաշտոնյաներ չկան, եւ երկրորդ պտույտի հնարավորությունն իր դեպքում «պատային» է: Հիշեցնենք, որ աշնանը լրանում է Աղվան Հովսեփյանի պաշտոնավարման ժամկետը (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):




























