Մայիսի 2-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները, զենք-զինամթերք կրելու եւ պահելու կասկածանքով, «Զորավար Անդրանիկ» կայարանի նախասրահից բերման են ենթարկել 24-ամյա Տիգրան Խ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նրա անձնական խուզարկությամբ, տաբատի գոտկատեղից, հայտնաբերվել է «Վալտեր» գազային ատրճանակ` անընթեռնելի համարներով, եւ առանց համապատասխան թույլտվության:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:



























