Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ մայիսի 3-ին, ժամը 16.00-ին, Սիսիան քաղաքի Որոտան 2 փողոցից բերման է ենթարկվել 33-ամյա Հովակիմ Հ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա ապրիլի 23-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով՝ ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ: