Մայիսի 3-ին, ժամը 17.10-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի տարածքից բերման են ենթարկել 26-ամյա Ավետիք Բ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2012 թ. հոկտեմբերի 16-ից Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով՝ գողությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ:

Խափանման միջոցը` կալանք:

Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: