Մայիսի 3-ին, ժամը 13.05-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները պարզել են, որ 64-ամյա Սարուխան Մ.-ն փետրվարին «Դիլիջան ազգային պարկի» 2-րդ պահաբաժնից ապօրինի հատել է 4 կաղնի:

Կատարվում է հետաքննություն:

Բացի այդ, մայիսի 2-ին, ժամը 18.20-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները պարզել են, որ 43-ամյա Աղասար Հ.-ն ապրիլի 30-ին «Դիլիջան ազգային պարկի» «Հաղարծին» տեղամասի թիվ 6 պահաբաժնից ապօրինի հատել է 15 բոխի եւ 1 կաղնի:

Աղասար Հ.-ն ոստիկանությունում խոստովանել է կատարածը:

Կատարվում է հետաքննություն: