Ոստիկանության ՊՊԳՎ Աշոցքի պահպանության բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մայիսի 2-ին, ժամը 12.50-ին, 59-ամյա Ֆրիդա Կ.-ն կամավոր հանձնել է առանց գործարանային համարի «ԱԿՄ» տիպի 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգ` պահունակով, առանց փափուշտների:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ֆրիդան հայտնել է, որ այն պատկանել է հանգուցյալ ամուսնուն, որը ձեռք էր բերել ԼՂՀ պաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: