Մայիսի 2-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Էրեբունիի բաժին է դիմել 55-ամյա մի կին եւ հայտնել, որ նույն օրը, ժամը 09.45-ին, Արցախի փողոցում գողացել են իր 2 պայուսակները, որոնց մեջ եղել է գումար, հագուստ եւ մթերք:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, նշված գողությունը կատարելու կասկածանքով, նույն օրը, ժամը 17.00-ին, Սասունցի Դավթի արձանի մոտից բերման են ենթարկվել 56-ամյա Փայլակ Խ.-ն եւ 57-ամյա Սամվել Գ.-ն:

Գողոնը մասամբ առգրավվել է:

Կատարվում է նախաքննություն: