Մայիսի 3-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Երեւանի Պարոնյան փողոցի թիվ 7 շենքի մոտ իրար են բախվել «ԲՄՎ-530» եւ «Ֆոլքսվագեն-Գոլֆ» մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով «Ֆոլքսվագեն-Գոլֆ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:



























