Մայիսի 2-ին, ժամը 15.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գյուղատնտեսական թունաքիմիկատով սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Աստղաձոր գյուղի 6 բնակիչներ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նրանք թունավորվել են մայիսի 1-ին, ժամը 10.00-ի սահմաններում, «Պրեստիժ» տեսակի թունաքիմիկատով ախտահանած կարտոֆիլի հետ շփվելու հետեւանքով:
Կատարվում է նախաքննություն:



























