Այսօր` փետրվարի 24-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Եվրոպական միության դեսպանների և ԵՄ հայաստանյան պատվիրակության ղեկավարի հետ:
Դեսպանների խնդրանքով Լևոն Տեր-Պետրոսյանը ներկայացրել է Հայ Ազգային Կոնգրեսի մոտեցումները արտաքին և ներքին քաղաքականությանը վերաբերող բազմաթիվ հարցերի վերաբերյալ: Մասնավորապես շոշափվել է ահագնացող սոցիալ-տնտեսական վիճակը, կոռուպցիան, աղքատության տարածումը և արտագաղթը, ժողովրդավարական ազատությունների և մարդու իրավունքների շարունակվող ոտնահարումները:
Քննարկվել են նաև ղարաբաղյան հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացները:
Հանդիպմանը մասնակցել են ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը, Ավետիս Ավագյանը և Վլադիմիր Կարապետյանը



























