Մայիսի 4-ին, ժամը 22.18-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Գայի պողոտա- Սաֆարյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է օգնություն:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Օպել» մակնիշի 35 ՕV 979 համարանիշի (վարորդ Գարիկ Գեւորգյան ) եւ «Ֆորդ» մակնիշի 03 SO 396 համարանիշի ավտոմեքենաները (վարորդ Վարդան Վարդանյան): Զոհեր եւ տուժածներ չկան:
Հրշեջ - փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենանները:




























