Այսօր՝ մայիսր 5-ին, ժամը 04.03-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գեղանիստի գյուղի 14-րդ փողոցի թիվ 20 տանը տեղի է ունեցել գազի արտահոսք` պայթյունով:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ 1990 թ. կառուցված Վ. Գալստյանին պատկանող տանը (140 քմ) տեղի է ունեցել բնական գազի արտահոսք` պայթյունով, որի հետեւանքով վնասվել են տան հիմնային պատերը:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տեղի ուժերով տարահանվել են 53-ամյա Վ. Գալստյանը, 48-ամյա Սեդա, 27-ամյա Վահան եւ 25-ամյա Գալուստ Գալստյանները եւ 24-ամյա Անի Հակոբյանը:

Հրշեջ-փրկարարները կատարել են տարածքի սահմանազատում:

Զոհեր եւ տուժածներ չկան: