Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական շտաբում մայիսի 5-ին 08։00-ից գործում է օպերատիվ արձագանքման ծառայություն՝ արձանագրելու Երեւանի ավագանու ընտրություններում տեղի ունեցող բոլոր օրինախախտումների մասին հաղորդագրությունները։

Քաղաքացիները կարող են հաղորդել ընտրակեղծիքների, ընտրական օրենսդրության խախտումների եւ այլ անօրինական գործողությունների մասին հետեւյալ հեռախոսահամարով՝ 055 27 94 94, 091 26 27 11, 098 68 60 13։ Կենտրոնական շտաբի հետ կարելի է կապվել նաեւ էլեկտրոնային փոստի միջոցով՝ [email protected], [email protected]։

Ընտրությունների ընթացքին, ինչպես նաեւ ընտրախախտումներին կարելի է հետեւել ինտերնետում, ՀԱԿ-ի պաշտոնական կայքում՝ www.anc.am, Facebook սոցկայքում, YouTube-ում եւ Twitter-ում։

Նշենք, որ Երեւանում մայիսի 5-ին ընթանում են ավագանում 2-րդ ընտրությունները։ Ամբողջ մայրաքաղաքում կբացվեն 464 ընտրատեղամասեր: Քաղաքացիները կկարողանան քվեարկել ժամը 08:00-20:00-ը: Ընտրացուցակներում ներառված քաղաքացիների ընդհանուր քանակը 816 457 է:

Ընտրապայքարին մասնակցում են Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Բարեւ Երեւան» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, Հայ Ազգային Կոնգրեսը, ՀՅԴաշնակցությունը, «Օրինաց Երկիրը» եւ «Առաքելությունը»: