Մայիսի 5-ին, «Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքի տեղեկատվական կենտրոնը գործելու է «Քաղաքացիական Ազգային Նախաձեռնություն» ՀԿ-ում՝ Երզնկյան 75 հասցեում (Բարեկամություն մետրոյի հարեւանությամբ):

«Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքի մամլո ծառայությունից հայտնում են, որ Կենտրոնում կհավաքագրվեն խախտումների մասին բոլոր ահազանգերը, ինչպես նաեւ կգտնվեն Արաբկիրի, Դավիթաշենի, Աջափնյակի եւ Կենտրոնի արագ արձագանքման խմբերը:

Տեղեկատվական կենտրոնի հեռախոսահամարն է՝ 010-27-16-00:

Մալաթիա-Սեբաստիայի, Էրեբունու եւ Շենգավիթ վարչական շրջանների արագ արձագանքման խմբերը կգործեն «Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքի Շենգավիթի շտաբից: Ղեկավարը՝ Անահիտ Բախշյան:

Ավանի եւ Նոր Նորքի վարչական շրջանների արագ արձագանքման խմբերը կգործեն «Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքի Նոր Նորքի շտաբից: Ղեկավարը՝ Ստյոպա Սաֆարյան:

Քանաքեռ-Զեյթունի արագ արձագանքման խմբերը կգործեն ԺՈՒԿ կուսակցութայն գրասենյակում՝ Արթուր Գասպարյանի ղեկավարմամբ: