ՀՅԴ նախընտրան շտաբին կից գործող թեժ գիծը շարունակում է ստանալ ահազանգեր համատարած ընտրակաշառքի մասին:

Ըստ այդմ, Կենտրոն համայնքում (Սիլաչի) ընտրակաշառք է բաժանում համատիրության աշխատող Լիլիթը:

Կոնդում ընտրակաշառք է բաժանում ոմն Ռուզաննան, որին, ըստ ահազանգողների, ճանաչում են տեղում բոլորը:

Չարենցի փողոցի տարբեր հատվածներում գումար են բաժանում Համլետ Մկրտչյանը, ոմն Ռուզաննան եւ թաղային լիազոր Ռիման:

Արշակունյաց 50, 50/1, 51/1 շենքերի բակում (Եռանկյունի թաղամաս), շարունակում է գումար բաժանել Սարգիս Քուրքչյանը, ում մասին դեռ երեկ ահազանգել էինք, սակայն, ինչպես երեւում է՝ իզուր:

Եղիե Թադեւոսյան 10, 11, 12 շենքերի բնակչներին շանտաժ են անում՝ իբրեւ թե նախկին տընտրություններում գումար եք վերցրել, սակայն քվեարկել, իսկ հիմա պետք է կամ քվեարկեք Տարոն Մարգարյանին կամ վերադարձնեք գումարը:

Ընտրակաշառք է բաժանվում նաեւ Խարբերդի 7-րդ փողոցում:

Նորքի 2-րդ զանգվածում՝ թիվ 164 դպրոցի տնօրենը հավաքել է անձնակազմին եւ հորդորել-ստիպել քվեարկել Տարոն Մարգարյանին:

Սրանց մի մասը անանուն զանգեր են, սակայն պարունակում են հստակություն: Ուշագրավ է այն, որ արդարադատությունը փոխարենը նշված թաղամասեր գնալու եւ անձանց հայտնաբերելու, գերադասել է հարցաքննության ենթարկել ՀՅԴ թեժ գծի աշխատողներին: