ՀԱԿ-ի կողմից տարածած տեղեկատվությունը, թե թիվ 9/3 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահը ոչ սթափ վիճակում է ներկայացել ընտրության, չի համապատասխանում իրականությանը:

Այս մասին հայտարարել է ԿԸՀ հանձնաժոողովի անդամ Տաթեւ Օհանյանը՝ հավելելով, որ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահն անձամբ է այցելել այնտեղ ու հավաստիացել, որ նա սթափ վիճակում է ու իրականացնում է օրենքով սահմանված իր լիազորությունները:

Հիշեցնենք, որ այդ մասին ահազանգել էր ՀԱԿ-ի նախընտրական շտաբը: