«Թրանսփարենսի ինթերնեշնըլ» հակակոռուպցիոն կենտրոնը ահազանգում է Երեւանի ավագանու ընտրություններում ընտրախախտումներին մասին:

Ստորեւ ներկայացնում ենք կենտրոնի ներկայացրած ընտրախախտումները:

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհդրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը էլեկետրոնային նամակով ([email protected]) բողոք է հղել ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին, բողոքում ասվում է. «...Պարոն Մուկուչյան, Երեւանի 08/08 տեղամասում` 179 դպրոց, Օհանով, փ., Ա-3 թաղ., մի քանի հանրապետականներ լցվել են ներս պահանջում են ԶԼՄ ներկայացուցիչ (Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի www.asparez.am եւ «Գյումրի-Ասպարեզ» օրաթերթ) Կարեն Հարությունյանին եւ դիտորդ Ռուզան Գրիգորյանից (Թրանսփարենսի ինթերնյշնըլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ)` դուրս գալ տեղամասից, տեսախցիկի լիցավորող սարքը գողացել են` հարձակվել են դիտորդի վրա, սկսել են սպառնալ, հայհոյել են վերջինիս, ... Խնդրում եմ հրատապ միջոցներ ձեռք առնել ԶԼՄ ներկայացուցչի եւ դիտորդի իրավունքները վերականգնելու համար»: 11:00:

Իր հերթին, Iditord-ը հաղորդում է, որ Էրեբունի վարչական շրջանում, 13/24 ընտրատեղամասի հարակից տարածքում, «Առաջին լրատվական» թղթակիցը փորձել է հարցումներ անցկացնել, իսկ նրան հետեւել եւ տեսանկարահանել են ՀՀԿ ներկայացուցիչները (այդպես են ներկայացել), ովքեր եղել են առանց համարանիշների «Մերսեդես» մեքենայով: Նրանք սպառնացել են, որ եթե երեկոյան տեսանյութը տեսնեն YouTube-ում, որոշակի գործողություններ կձեռնարկեն:

07/29 տեղամասում երեք ընտրողներ քվեարկությանը մասնակցել են 9-րդ ձեւով (անձնագրի փոխարինող փաստաթուղթ): Ընդ որում որեւէ հիմք 9-րդ ձեւ ստացման վերաբերյալ չի ներկայացվել:

07/15 տեղամասում Ծերերի տնից գազելով մարդկանց բերել են ընտրատեղամաս, որի արդյունքում կուտակումներ են առաջացել: