Մայիսի 5-ի ընտրությունների ազդարարումից հետո ստացվել են ընդամենը 7 դիմում եւ 4 դիմում էլ ստացվել է ավագանու ընտրություններին ներկայացված 6 կուսակցությունների եւ 1 դաշինքի կողմից: Այս մասին այսօր՝ մայիսի 5-ին, ԿԸՀ տեղեկատվական կենտրոնում նշել է ԿԸՀ աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Նունե Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ բոլոր դեպքերն էլ նախընտրական քարոզչության հետ են կապված եղել, որոնց վերաբերյալ պաշտոնական պարզաբանումներ են տրվել:

Նունե Հովհաննիսյանը նշել է, որ այս պահին կոնկրետ ահազանգեր հնչել են միայն թանաքանյութի անհետացման վերաբերյալ:

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը եւս մեկ անգամ հորդորում է եւ պահանջում, որպեսզի արտաքին տեխնիկական միջամտությամբ չփորձել մաքրել դրոշմակնիքը, քանի որ քրեորեն պատժելի արարք է»,- նշել է նա, չհստակեցնելով, թե որ հոդվածով կարելի է քրեական պատասխանատվության ենթարկել թանաքը ջնջելու համար:

Նունե Հովհաննիսյանը տեղեկացրել է նաեւ որ նախնական տեղեկությունների համաձայն ընտրողների հոսքը բավականին  ակտիվ է: