Երեւանի ավագանու ընտրություններում խախտումների վերաբերյալ Ոստիկանությունում, ժամը 11։30-ի դրությամբ, 6 դեպքի կապակցությամբ նախապատրաստվում են նյութեր։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Ոստիկանության կայքից։ Ըստ հաղորդագրության, Երեւանի ավագանու ընտրությունների քվեարկության օրը ընտրախախտումների մասին ահազանգված դեպքերից 2-ը տեղի է ունեցել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, 2-ը՝ Աջափնյակում, եւ 3-ը՝ Շենգավիթում։

Ահազանգերը հիմնականում ընտրակաշառք բաժանելու մասին են եղել։

Դեպքերի առթիվ նախապատրաստվում են նյութեր։