Արաբկիրի 04/10 ընտրատեղամասի մոտակայքում, Հրաչյա Քոչար փողոցի վրա, թաղապետարանի մոտ կանգնած են 17 երթուղային տաքսիներ՝ 39, 71, 48 համարի երթուղիներից: Այս մասին հայտնել է Քաղաքացիական հասարակության ինստիտուտի դիտորդը։

«Թրանսփարենսի ինթերնեշնըլ» հակակոռուպցիոն կենտրոնն էլ ահազանգում է, որ 13/26 տեղամասում (Հաստոցանորմալ գործարան, Մահարու փողոց), ՀՀԿ-ական հանձնաժողովի անդամը ահաբեկել է «Ժառանգության» հանձնաժողովի անդամին, ասելով` «Էս անգամ քեզ խելոք կպահես»: Միջադեպի վերաբերյալ կազմվել է արձանագրություն:

Լուսանկարները՝ hra.am-ի