Մայիսի 4-ին, ժամը 23.00-ին, մի քաղաքացի ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է տվել, որ մայիսի 1-ին, ժամը 17.30-ի սահմաններում, անհայտ անձը Օրբելի եղբայրների փողոցի թիվ 33 շենքի մոտ, իր վստահությունը չարաշահելու միջոցով, խաբեությամբ իրենից հափշտակել է 200.000 դրամ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 200.000 դրամը խաբեությամբ հափշտակել է 1986 թ. ծնված Հարություն Վ.-ն:

Կատարվում է հետաքննություն: