Մոսկվայում բողոքի ակցիա է անցկացվում՝ նվիրված «Միլիոնների երթի» տարելիցին։ Այս մասին հաղորդում է Snob-ը։
Այսօրվա ակցիայի կազմակերպիչներին հաջողվել է համաձայնեցնել եւ հանրահավաքը, եւ երթը։ Պաշտոնական մեկնարկը 16։00-ին Կալուժսկայա հրապարակից։ Միջոցառումները նախատեսվում է ավարտել 20։00-ին, եթե անսպասելի իրադարձություններ տեղի չունենան։
ՆԳՆ-ում հայտնել են, որ երթի մեկնարկին ներկա է եղել մոտ 400 մարդ։ Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, երթին մասնակցում են նաեւ ազգայնականներ, «Պատւասխանատու իշխանության համար» շարժումը եւ այլ ուժեր։
Ընդդիմության Համակարգող խոհուրդը հանրահավաք կանցկացնի մայիսի 6-ին, որը չի արտոնվել։ Կազմակերպիչների կարծիքով կարեւոր է հանրահավաքն անցկացնել հենց այդ օրը, քանի որ այն բողոքի խորհրդանշական օր է դարձել։




























