Երեւանի թիվ 08/28 տեղամասում (թիվ 91 դպրոց, Ախպարաշեն) գողացել են «Թրանսփարեսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի դիտորդ Արման Ալեքսանյանի տեսախցիկը այն բանից հետո, երբ վերջինս այն մեկ րոպեով դրել է սեղանին: Այս մասին ահազանգ է ստացել «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը:

Դիտորդի պահանջը` հանձնաժողովի նախագահին՝ գրանցել միջադեպը, մերժվել է, հանձնաժողովի նախագահն ասել է. «Հիմա ոստիկանները կգան` հայտարարություն կտաք»:

Ավելի ուշ Արման Ալեքսանյանից գողացված տեսախցիկը 17:50-ին հայտնաբերվել է տեղամասի սանդուղքին: