Ժամը 17-ի դրությամբ՝ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցել է ընտրողների 44,95 տոկոսը կամ 366982 մարդ։ Նման տվյալներ է հրապարակել ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։

Ներկայացնենք ակտիվության վերաբերյալ տվյալներն՝ ըստ վարչական շրջանների.

Աջափնյակ-  53,33 տոկոս (43533 ընտրող)

Ավան-  51,56 տոկոս (19522)

Արաբկիր-  43,93 տոկոս (41154)

Դավթաշեն- 45,54  տոկոս (14193)

Էրեբունի- 42.03 տոկոս (38211)

Կենտրոն- 39,16 տոկոս (36444)

Մալաթիա Սեբաստիա- 35,35 տոկոս (36431)

Նոր Նորք- 46,89 տոկոս (45990)

Նորք Մարաշ- 53,09 տոկոս (5373)

Նուբարաշեն- 51,86 տոկոս (4039)     

Շենգավիթ- 50,66 տոկոս (56851)

Քանաքեռ Զեյթուն- 44.36 տոկոս (25,211)։

Ընտրությունների հետո` ժամը 21։00-ին ԿԸՀ-ն կներկայացնի ընտրություններին մասնակցած ընտրողների ընդհանուր թիվը:

Նշենք, որ այսօր` մայիսի 5-ին Երեւանում ընթանում են արդեն երկրորդ ավագանու ընտրությունները: Ամբողջ մայրաքաղաքում բացվել են 464 ընտրատեղամասեր: Ընտրացուցակներում ներառված քաղաքացիների ընդհանուր քանակը 816 հազար 457 է:

Ընտրապայքարին մասնակցում են Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Բարեւ Երեւան» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, Հայ Ազգային Կոնգրեսը, ՀՅԴ-ն, «Օրինաց Երկիրը» եւ «Առաքելությունը»: