Հասարակական կազմակերպությունները շարունակում են տեղեկություններ հավաքել Երեւանի ավագանու ընտրություններում տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ։

Երեւանի ավագանու ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ տեղեկություններ հավաքագրող Iditord (iditord.org) կայքում գրանցվել է 303 ահազանգ՝ 08։00 ի վեր ընտրական գործընթացում տեղ գտած ընտրախախտումների եւ կեղծիքների վերաբերյալ։

Կայքում նշվում է, որ խախտումները վերաբերում են ընտրակաշառքներին, քվեաթերթիկների լցոնմանը, ընտրացուցակում անճշտություններին, ճնշում գործադրելու դեպքերին, սպառնալիքներին, ընտրատեղամասերում կողմնակի անձանց ներկայությանը, ոստիկանության ապօրինի գործողություններին եւ այլն։

Ընտրատեղամասերի բացման պահից ի վեր մինչեւ 17։00 «Transparency International-ի» դիտորդները Երեւանի ավագանու ընտրություններում գրանցել են 420 խախտումներ։ Բոլոր ընտրախախտումների վերաբերյալ տեղեկությունները տեղադրվում են «Transparency International-ի» կայքում։