Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Տիգրան Մուկուչյանը այցելել է մայրաքաղաքի ավելի քան 2 տասնյակ ընտրատեղամասեր եւ հետեւել Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքի ։ Այս մասին NEWS.am-ին հաղորդել են ԿԸՀ մամուլի ծառայությունից։

Մուկուչյանն այցելել է Երեւանի 6 վարչական շրջանների ընտրատեղամասեր եւ հանդիպել վստահված անձանց եւ դիտորդներին։ Հանդիպումների ընթացքում Տիգրան Մուկուչյանին լուրջ բողոքներ չեն ներկայացվել։ Մուկուչյանի գնահատմամբ ընտրություններն ընթանում են հանգիստ մթնոլորտում՝ ընտրական օրենսգրքին համապատասխան։

Հիշեցնենք, որ ընտրապայքարին մասնակցում են Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Բարեւ Երեւան» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, Հայ Ազգային Կոնգրեսը, ՀՅԴ-ն, «Օրինաց Երկիրը» եւ «Առաքելությունը»: