«Մալիբու» սրճարանի հարեւանությամբ գտնվող շինհրապարակում մայիսի 3-ին Կարեն Շահմուրադյանը ծեծի է ենթարկել 50-ամյա Ռուբեն Թոփալյանին եւ պատճառել մարմնական վնասվածքներ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանության լրատվական ծառայությունից:

Ռուբեն Թոփալյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Փաստի առթիվ կատարվում է հետաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ Կարեն Շահմուրադյանին եւ նրա վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:

NEWS.am-ի տեղեկություններով Կարեն Շահմուրադյանը զբաղվում է շինարարական բիզնեսով եւ հայտնի է «Շախտի Կարեն» մականվամբ: Իսկ Ռուբեն Թոփալյանը դիզայներ է ում ծառայություններից օգտվել է հենց նույն «Շախտի Կարենը»: