Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տեղակայված 7/21 ընտրատեղամասում 1lur.am-ից լրագրող ներկայացած Հասմիկը ոչ թե լրագրողական գործառույթներ էր իրականացնում, այլ օգնում էր հանձնաժողովին, ընտրողներին, սուրճ էր պատրաստում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց այդ ընտրատեղամասում «Թրանսփարենսի ինթերնեյշընլ» կազմակերպության դիտորդ Գեորգես Տաբակյանը:

Նա նշեց, որ իրենք բողոքել են հանձնաժողովի նախագահին` ասելով, որ վերջինս ոչ թե լրագրողական գործառույթներ է իրականացնում, այլ կարծես հանձնաժողովի անդամ լինի, ինչի ի պատասխան, հայտնեցին, որ որեւէ կերպ չեն կարող խոչընդոտել նրա գործունեությանը, նա գրանցված է լրագրող 1lur.am-ից:

Գեորգես Տաբակյանը նշեց, որ այդ ամենը ֆիքսել են նաեւ մի քանի լրատվամիջոցներ, որոնք հարցրել են վերջինիս իր խմբագրի անունը, սակայն նա չի իմացել: «Ակնհայտ է, որ նա կապ չունի 1lur.am-ի հետ»,- ասաց դիտորդը եւ մեզ փոխանցնեց սուրճ դնող «լրագրողի» լուսանկարը:

Լուսանկարը` «Թրանսփարենսի ինթերնեյշընլի»