Երեւանի ավագանու ընտրությունները չէին կարող անցնել ավելի լավ, քան նախագահի կամ խորհրդարանի ընտրությունները, քանի որ բոլոր խախտումները լինում են վարչախմբի նախաձեռնությամբ, որը կեղծիքների եւ խախտումների ավելի կատարելագործված մեթոդներ է կիրառում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ավագանու ընտրություններում Հայ ազգային կոնգրես կուսակցության համամասնական ընտրացուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Զոյա Թադեւոսյանը:
«Իշխանությունները ոչնչից չեն խորշում, զանգվածաբար նախընտրական կաշառք են բաժանում, ուղղորդում են ընտրողներին, մի խոսքով` կիրառում են բոլոր հայտնի եւ անհայտ խախտումները: Տիրում են զզվելի, անտանելի մթնոլորտ»,- նշել է Թադեւոսյանը:




























