Երեւանի թիվ 07/14 տեղամասում (№ 80 մանկապարտեզ, Հաղթանակ), ՀՀԿ վստահված անձ` Սուրիկ Հայկազի Վարդանյանը ահաբեկում եւ սպառնում է դիտորդ Նաիրի Մաթեւոսի Հախվերդուն: Այս մասին ահազանգ է ստացել «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը:
Նույն տեղամասում ՀՀԿ-ական վստահված անձը համարձակվել է մի քանի անգամ վեճի բռնվել «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի դիտորդի հետ՝ պահանջելով չնկարահանել իրեն եւ քվեասենյակը: Դիտորդը մի քանի անգամ դիմել է հանձնաժողովի նախագահին, պահանջելով կարգի հրավիրել վերջինիս, հանձնաժողովի նախագահը մի քանի անգամ կարգի է հրավիրել ՀՀԿ-ական վստահված անձին, սակայն վերջինս չի դադարեցրել իր վեճ հրահրելու վարքագիծը:
Հանձնաժողովը փաստի առթիվ արձանագրություն է կազմել։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am


























