Երեւան քաղաքի դատարանները ընտրացուցակների ճշգրտումների հետ կապված այսօր` մայիսի 5-ին, դիմումներ չեն ստացել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության եւ հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը:
Իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ստացել են ընդամենը մեկ գրավոր դիմում-բողոք, այն ներկայացվել է «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կողմից, վերաբերում է մի քանի ընտրախախտումների:
Մամուլի խոսնակը նաեւ նշեց, որ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնի կողմից այս պահի դրությամբ 61 ընտրախախտումների է անդրադարձ կատարվել:


























