Մայիսի 5-ին, ժամը 21.17-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղում այրվում է տուն:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի Հարավ-արեւմտյան թաղամասի 6-րդ փողոցի թիվ 10 տանը հարակից «Սրբ. Թերեզա» մատուռում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.44-ին, մարվել` 22.07-ին: Այրվել է մատուռի տանիքը` 40 քմ եւ գույքը` ամբողջությամբ:



























