Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր կայքում հրապարակում է Երեւանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները: Ժամը 23:35-ի տվյալներով, մշակվել են 7 տեղամասերի տվյալները: Ձայները բաշխվել են հետեւյալ կերպ.
«Առաքելություն»- 1,39 տոկոս կամ 73 ձայն
«Բարգավաճ Հայաստան»- 17,69 տոկոս (932)
«Բարեւ, Երեւան»- 7,38 տոկոս (389)
«Հայ ազգային կոնգրես»- 3 տոկոս (158)
Հայ հեղափոխական դաշնակցություն- 3,15 տոկոս (166)
Հանրապետական կուսակցություն- 64,76 տոկոս (3413)
«Օրինաց երկիր»- 2,64 տոկոս (139)
Նշենք, որ այսօր` մայիսի 5-ին Երեւանում կայացել են արդեն երկրորդ ավագանու ընտրությունները: Ամբողջ մայրաքաղաքում բացվել էին 464 ընտրատեղամասեր: Ընտրացուցակներում ներառված քաղաքացիների ընդհանուր քանակը 816 հազար 457 է: Ընտրություններին մասնակցել են 437021 մարդ կամ ընտրողների 53.53 տոկոսը:





























