Կեսգիշերին մոտ Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը մշակել է 464 ընտրատեղամասերի 3,44 տոկոսի արդյունքները: Ձայները բաշխվել են հետեւյալ կերպ.
«Առաքելություն»- 0,97 տոկոս (122)
«Բարգավաճ Հայաստան»- 18,28 տոկոս (2306)
«Բարեւ, Երեւան»- 7,61 տոկոս (960)
«Հայ ազգային կոնգրես»- 4,03 տոկոս (509)
Հայ հեղափոխական դաշնակցություն- 4 տոկոս (505)
Հանրապետական կուսակցություն- 62,44 տոկոս (7877)
«Օրինաց երկիր»- 2,67 տոկոս (337)
Անվավեր քվեաթերթիկների թիվը` 441
Նշենք, որ այսօր` մայիսի 5-ին Երեւանում կայացել են արդեն երկրորդ ավագանու ընտրությունները: Ամբողջ մայրաքաղաքում բացվել էին 464 ընտրատեղամասեր: Ընտրացուցակներում ներառված քաղաքացիների ընդհանուր քանակը 816 հազար 457 է: Ընտրություններին մասնակցել են 437021 մարդ կամ ընտրողների 53.53 տոկոսը:





























