Մայիսի 5-ին, ժամը 22.04-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Սեւակ-Ուլնեցի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել վթար:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ԲՄՎ» մակնիշի 85 ԼՏ 888, «Տոյոտա» մակնիշի 128 ՏՕ 01 եւ «Վոլկսվագեն» մակնիշի 72 NQ 777 պետհամարանիշերով ավտոմեքենաները. տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները դադարեցրել են ավտոմեքենաների վառելիքի արտահոսքը եւ հոսանքազրկել են: