Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը մշակել է 464 ընտրատեղամասերի  11,2 տոկոսի արդյունքները: Ձայները բաշխվել են հետեւյալ կերպ.

«Առաքելություն»- 0,75 տոկոս (321)

«Բարգավաճ Հայաստան»- 18,34 տոկոս (7876)

«Բարեւ, Երեւան»- 8,38 տոկոս (3598)

«Հայ ազգային կոնգրես»- 4,55 տոկոս (1954)

Հայ հեղափոխական դաշնակցություն- 4,11 տոկոս (1766)

Հանրապետական կուսակցություն- 60,09 տոկոս (25806)

«Օրինաց երկիր»- 3,78 տոկոս (1624)

Նշենք, որ այսօր` մայիսի 5-ին Երեւանում կայացել են արդեն երկրորդ ավագանու ընտրությունները: Ամբողջ մայրաքաղաքում բացվել էին 464 ընտրատեղամասեր: Ընտրացուցակներում ներառված քաղաքացիների ընդհանուր քանակը 816 հազար 457 է: Ընտրություններին մասնակցել են 437021 մարդ կամ ընտրողների 53.53 տոկոսը: