Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը մշակել է 464 ընտրատեղամասերի 17,7 տոկոսի արդյունքները: Ձայները բաշխվել են հետեւյալ կերպ.
«Առաքելություն»- 0,7 տոկոս (478)
«Բարգավաճ Հայաստան»- 16,81 տոկոս (11534)
«Բարեւ, Երեւան»- 8,54 տոկոս (5859)
«Հայ ազգային կոնգրես»- 4,61 տոկոս (3160)
Հայ հեղափոխական դաշնակցություն- 4,05 տոկոս (2775)
Հանրապետական կուսակցություն- 61,33 տոկոս (42077)
«Օրինաց երկիր»- 3,97 տոկոս (2722)
Նշենք, որ մայիսի 5-ին Երեւանում կայացել են արդեն երկրորդ ավագանու ընտրությունները: Ամբողջ մայրաքաղաքում բացվել էին 464 ընտրատեղամասեր: Ընտրացուցակներում ներառված քաղաքացիների ընդհանուր քանակը 816 հազար 457 է: Ընտրություններին մասնակցել են 437021 մարդ կամ ընտրողների 53.53 տոկոսը:





























