Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը ժամը 1:30-ի տվյալներով մշակել է 464 ընտրատեղամասերից 136-ի կամ տեղամասերի 29,31 տոկոսի արդյունքները: Ձայները բաշխվել են հետեւյալ կերպ.

«Առաքելություն»- 0,69 տոկոս (802)

«Բարգավաճ Հայաստան»- 18,55 տոկոս (21660)

«Բարեւ, Երեւան»- 8,71 տոկոս (10175)

«Հայ ազգային կոնգրես»- 4,53 տոկոս (5286)

Հայ հեղափոխական դաշնակցություն- 4,04 տոկոս (4722)

Հանրապետական կուսակցություն- 59,48 տոկոս (69468)

«Օրինաց երկիր»-  4,01 տոկոս (4678)

Նշենք, որ այսօր` մայիսի 5-ին Երեւանում կայացել են արդեն երկրորդ ավագանու ընտրությունները: Ամբողջ մայրաքաղաքում բացվել էին 464 ընտրատեղամասեր: Ընտրացուցակներում ներառված քաղաքացիների ընդհանուր քանակը 816 հազար 457 է: Ընտրություններին մասնակցել են 437021 մարդ կամ ընտրողների 53.53 տոկոսը: