Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը մշակել է 464 ընտրատեղամասերից  198-ի կամ 42,7 տոկոսի նախնական արդյունքները: Ձայները բաշխվել են հետեւյալ կերպ.

«Առաքելություն»- 0,68 տոկոս (1160)

«Բարգավաճ Հայաստան»- 19,27 տոկոս (33073)

«Բարեւ, Երեւան»- 8,74 տոկոս (14996)

«Հայ ազգային կոնգրես»- 4,68 տոկոս (8024)

Հայ հեղափոխական դաշնակցություն- 4,13 տոկոս (7086)

Հանրապետական կուսակցություն- 58,51 տոկոս (100400)

«Օրինաց երկիր»- 4 տոկոս (6869)

Նշենք, որ մայիսի 5-ին Երեւանում կայացել են արդեն երկրորդ ավագանու ընտրությունները: Ամբողջ մայրաքաղաքում բացվել էին 464 ընտրատեղամասեր: Ընտրացուցակներում ներառված քաղաքացիների ընդհանուր քանակը 816 հազար 457 է: Ընտրություններին մասնակցել են 437021 մարդ կամ ընտրողների 53.53 տոկոսը: