Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը մշակել է 464 ընտրատեղամասերից 255-ի կամ 55 տոկոսի նախնական արդյունքները: Ձայները բաշխվել են հետեւյալ կերպ.
«Առաքելություն»- 0,67 տոկոս (1504)
«Բարգավաճ Հայաստան»- 20,12 տոկոս (45132)
«Բարեւ, Երեւան»- 8,71 տոկոս (19526)
«Հայ ազգային կոնգրես»- 4,57 տոկոս (10240)
Հայ հեղափոխական դաշնակցություն- 4,01 տոկոս (8988)
Հանրապետական կուսակցություն- 58,08 տոկոս (130258)
«Օրինաց երկիր»- 3,85 տոկոս (8626)
Նշենք, որ մայիսի 5-ին Երեւանում կայացել են արդեն երկրորդ ավագանու ընտրությունները: Ամբողջ մայրաքաղաքում բացվել էին 464 ընտրատեղամասեր: Ընտրացուցակներում ներառված քաղաքացիների ընդհանուր քանակը 816 հազար 457 է: Ընտրություններին մասնակցել են 437021 մարդ կամ ընտրողների 53.53 տոկոսը:





























