Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը մշակել է 464 ընտրատեղամասերից  299-ի կամ 64,43 տոկոսի նախնական արդյունքները: Ձայները բաշխվել են հետեւյալ կերպ.

«Առաքելություն»- 0,66 տոկոս (1745)

«Բարգավաճ Հայաստան»- 19,86 տոկոս (52570)

«Բարեւ, Երեւան»- 8,71 տոկոս (23057)

«Հայ ազգային կոնգրես»- 4,56 տոկոս (12076)

Հայ հեղափոխական դաշնակցություն- 4,02 տոկոս (10645)

Հանրապետական կուսակցություն- 58,27 տոկոս (154263)

«Օրինաց երկիր»- 3,93 տոկոս (10399)

Նշենք, որ մայիսի 5-ին Երեւանում կայացել են արդեն երկրորդ ավագանու ընտրությունները: Ամբողջ մայրաքաղաքում բացվել էին 464 ընտրատեղամասեր: Ընտրացուցակներում ներառված քաղաքացիների ընդհանուր քանակը 816 հազար 457 է: Ընտրություններին մասնակցել են 437021 մարդ կամ ընտրողների 53.53 տոկոսը: