Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը մշակել է 464 ընտրատեղամասերից  367-ի կամ 79,1 տոկոսի նախնական արդյունքները: Ձայները բաշխվել են հետեւյալ կերպ.

«Առաքելություն»- 0,65 տոկոս (2147)

«Բարգավաճ Հայաստան»- 21,71 տոկոս (71373)

«Բարեւ, Երեւան»- 8,63 տոկոս (28363)

«Հայ ազգային կոնգրես»- 4,53 տոկոս (14877)

Հայ հեղափոխական դաշնակցություն- 3,95 տոկոս (12976)

Հանրապետական կուսակցություն- 56,68 տոկոս (186288)

«Օրինաց երկիր»- 3,85 տոկոս (12657)

Նշենք, որ մայիսի 5-ին Երեւանում կայացել են արդեն երկրորդ ավագանու ընտրությունները: Ամբողջ մայրաքաղաքում բացվել էին 464 ընտրատեղամասեր: Ընտրացուցակներում ներառված քաղաքացիների ընդհանուր քանակը 816 հազար 457 է: Ընտրություններին մասնակցել են 437021 մարդ կամ ընտրողների 53.53 տոկոսը: