Մայիսի 6-ին, ժամը 11.37-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Զոդի կամուրջի մոտակայքում ավտոմեքենա է այրվում:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մենկել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Այրվել է Վ. Մելիքյանին պատկանող «Օպել Վեկտրա» մակնիշի 33 SP 524 համարանիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը:



























